Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժաննա Ստանկեւիչը առաջինն է

Սպորտ
81fd0e64947cfc59b6f7a12e66b6f7e2

Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստուհի Ժաննա Ստանկեւիչը առաջին տեղը գրավեց եւ ոսկե մեդալ նվաճեց Ուզբեկստանում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի հերթական փուլում:

57 կգ քաշային կարգում մեր մարզուհին առաջին փուլում պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Ռեգինա Շատրաուսկայային, երկրորդում մաքուր հաղթանակ տարավ ղազաստանցի Սեւարա Նիշանբաեւայի նկատմամբ եւ մտավ եզրափակիչ:

Վճռորոշ մարտում Ժաննա Ստանկեւիչը ի հաշիվ մեկ նիպոնի առավելության հասավ կանադուհի Ջոլիանա Միլանկոնի նկատմամբ: