A
A
Վարդան Մինասյանը` 10-րդ համաժողովի մասնակից
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 10-րդ մարզչական համաժողովին, որը կանցկացվի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:
ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող 53 երկրների մարզիչները կփորձեն գնահատել Եվրո-2012-ի արդյունքները եւ պարզել, թե ինչ ուղղությամբ է զարգանում եվրոպական ֆուտբոլը:
Զեկույցներով հանդես կգան Եվրոպայի առաջնության մրցանակիրներ Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Պորտուգալիայի հավաքականների գլխավոր մարզիչները: Նրանք կպատմեն Եվրո-2012-ում հաջողության հասնելու գործոնների մասին:
Վարդան Մինասյանին հատկապես կհետաքրքրի Չեզարե Պրանդելիի զեկույցը, քանի որ 18 օր անց մեր ընտրանին ուժերը չափելու է հենց իտալացի մասնագետի կողմից ղեկավարվող Իտալիայի հավաքականի հետ: