Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարձյալ «անցանկալի» մրցակից

Սպորտ
a64946a1b0f1feb782b9c1b367b3002e

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիմպիադայում խուսափեց ամենաանցանկալի մրցակցի հետ հանդիպումից:

Դա, բնականաբար, Ադրբեջանի ազգային թիմն է, որը անընդհատ գտնվում էր առաջատարների խմբում եւ թվում էր, որ տուրերից մեկում կդառնա մերոնց մրցակիցը: Սակայն ՖԻԴԵ-ի համակարգիչների հաշվարկով դա այդպես էլ տեղի չունեցավ:

Սակայն վերջին տուրում մեր հավաքականին բաժին հասավ մեկ այլ մրցակից, որի հետ խաղը նույնպես հոգեբանական խնդիրներ կարող է ստեղծել մեր շախմատիստնրի մետ:

Բանն այն է, որ Հայաստանի հավաքականը մրցելու է Հունգարիայի թիմի հետ, մի երկրի, որի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են ՀՀ եւ շախմատի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Հարկ է նշել, որ վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակի վերին մասում բավական խառնաշփոթ վիճակ է ստեղծվել: Ներկայիս երեք առաջատարները` Չինաստանը, Հայաստանը եւ Ռուսաստանը անգամ կարող են չեմպիոն չդառնալ, քանի որ մրցելու են իրենց հետապնդող թիմերի հետ եւ եթե միասին պարտվեն,ապա կմնան առանց չեմպիոնության:


Այնուամենայնիվ, առաջին տեղի ամենառեալ հավակնորդները հենց առաջատար եռյակն է: Եթե երեք թիմերն էլ հաղթանակ տանեն վերջին տուրում, ապա օլիմպիական չեմպիոնին որոշելու համար հարկ կլինի դիմել լրացուցիչ ցուցանիշների օգնությանը:

Նշենք, որ օլիմպիադայի 11-րդ տուրը կսկսի 4 ժամ շուտ, Երեւանի ժամանակով 12:00-ին: