A
A
«Դեժավյու»
«Դեժավյու»: Այսպես է վերնագրել ֆուտբոլի աշխարհի առաջնության Մալթա - Հայաստան ընտրական խաղի ռեպորտաժը տեղի «Լ-Օրիզոնտ» օրաթերթը:
Լրատվամիջոցը նկատի ունի այն, որ Հայաստանի հավաքականը 4-րդ անգամ է խաղացել իրենց ազգային թիմի հետ, եւ բոլորում էլ հաղթել է միեւնույն 1:0 հաշվով, այսինքն, ամեն ինչ կրկնվում է այնպես, ինչը ապրում են դեժա-վյույով տառապող հիվանդները:
«Մալթան տառապում է Հայաստանից կրած ցավալի պարտության համար» - նշում է Malta Today օրաթերթը: «Փոխարինող Սարկիսովը խորտակում է Մալթայի ցանկությունները» - եզրափակում է The Times-ը:
Հիշեցնենքն, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական առաջին խաղում երեկ հյուրընկալվելիս հաղթեց Մալթայի ազգային թիմին` 1:0: Միակ գոլը խփեց Արթուր Սարկիսովը։