Մալթա - Հայաստան` 0:1
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Մալթայի մայրաքաղաք Վալետայում 1:0 հաշվով հաղթեց այդ երկրի ազգային թիմին:
Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները երկու ռեալ պահեր ունեցան, սակայն Լեւոն Հայրապետյանը հարմար դիրքից վրիպեց, իսկ Մարկոսի հուժկու հարվածը միասին ետ մղեցին Մալթայի դարպասապահն ու ... դարպասաձողը:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը շարունակեց ուղիներ փնտրել մրցակցի դարպասը գրավելու համար: Դա հաջողվեց 70-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Արթուր Սարգիսովը դիպուկ հարվածով եզրափակեց Յուրա Մովսիսյանի կատարած սուր փոխանցումը:
Այդպիսով, մեր ֆուտբոլիստները հաղթանակով սկսեցին 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը:
Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 11-ին, Բուլղարիայում: