Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ Ստամբուլում

Սպորտ
808fd730b88b045f2a6cd59c0586f3b3

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթեց  Հոլանդիայի թիմին։

 

Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը սեւերով վստահ հաղթեց 18-ամյա գրոսմայստեր Անիշ Գիրիին: Սերգեյ Մովսեսյանը խաղաղ դաշն կնքեց Լուկ վան Վելիի հետ: Վլադիմիր Հակոբյանը սեւերով առավելության հասավ Իվան Սոկոլովի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Յան Սմիցի հետ։

 

Մեր թիմը վաստակեց 17 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը:

 

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ռուսաստանի ընտրանուն եւ դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից: