Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց սխալվելու իրավունքի

Սպորտ
5ddbb915869f2150951ffea10a64c788

Ստամբուլում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայում այսօր տեղի կունենան նախավերջին` 10-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Հոլանդիայի հետ: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով: Նրա մրցակիցը կլինի ազգությամբ նեպալցի, 18-ամյա գրոսմայստեր Անիշ Գիրին:

Ինը տուրից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ բաժանում է 1-4-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Չեմպիոնի կոչումը նվաճելու համար մեր թիմը պետք է հաղթի վերջին երկու հանդիպումներում, բացի այդ հույս տածի, որ Չինաստանն ու Ռուսաստանը միավորներ կորցնեն առաջիկա խաղերում, քանի որ դրանք լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում են մերոնց:

Հայաստանի կանանց հավաքականը օլիմպիադայի ավարտից երկու տուր առաջ 14 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Այսօր մեր թիմը ուժերը կչափի մրցաշարի ֆավորիտներից մեկի` Ռուսաստանի հետ: Մրցանակային տեղ գրավելու համար Հայաստանի ընտրանին նույնպես պետք է հաղթանակներ տանի վերջին երկու տուրերում, որովհետեւ լրացուցիչ գործակիցներով զիջում է համաքայլ ընթացող Ուկրաինայի, Ղազախստանի եւ Լեհաստանի հավաքականներին:

Այդպիսով, մեր երկու ընտրանիները վերջին երկու խաղերում պետք է հանդես գան առանց սխալվելու իրավունքի սկզբունքով: