Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալթան ձգտելու է դրական արդյունքի

Սպորտ
b6ee6a9f29552e1960a3e1b28f56b00f

Ֆուտբոլի Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Ջեդինը վաղը Հայաստանի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ ձգտելու են միմիայն դրական արդյունքի համար:

«Ես այստեղ եղել եմ 20 տարի առաջ: Մալթայի ֆուտբոլում շատ բան է փոխվել: Ես համամիտ չեմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ Իտալիայից 0:2 կամ 0:3 հաշվով կրած պարտությունը հաջողություն է: Ես մինչեւ վերջ պայքարելու կողմնակից եմ» - ասել է իտալացի մասնագետը:

Անդրադառնալով Հայաստանի հետ բուն հանդիպմանը, Պիեդրո Ջեդինը ասել է, որ կխաղան նույն մարտավարությամբ, ինչպես վերջին երկու ընկերական խաղերին` 4+2+3+1:

«Մենք նախեւառաջ կաշխատենք ավելի կազմակերպված խաղ ցուցադրել առջեւի գծում, քանի որ ձգտելու ենք դրական արդյունքի հասնել: Ճիշտ է, թիմը դեռեւս խնդիրներ է ունենում պաշտպանվելիս, սակայն բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են պայքարել մինչեւ վերջին վարկյանը»:

Իտալացի մասնագետը նաեւ նշել է, որ կողմնորոշվել է թիմի հիմնական կազմի հարցում, սակայն առայժմ կասկածի տակ է Մայքլ Միֆսուդի մասնակցությունը, որը անհատական ծրագրով է մարզվում թեթեւակի վնասվածքի պատճառով: