A
A
Մալթայում խրախուսում են հավաքականին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Մալթայի ընտրանին բավական լրջորեն է պատրաստվում ոչ միայն առաջիկա հանդիպմանը, այլեւ 2014 թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին:
Մասնավորապես, այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել հանրային հեռուստատեսության հետ` խաղը հենց Մալթայում ուղիղ եթերով հեռարձակելու համար:
Ֆեդերացիան համագործակցման պայմանագրեր է կնքել նաեւ մի քանի ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել հովանավորել եւ խրախուսել ազգային թիմին:
Մալթայի հավաքականում փոխվել է նաեւ իր տեխնիկական հովանավորը: Այդ երկրի ազգային թիմը այսուհետ հանդես կգա իտալական Givova ընկերության մարզաշապիկներով` նախկին Diadora-ի փոխարեն: