Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալթան մեկ ֆուտբոլիստից էլ էժան է

Սպորտ
069aa6ae2cbb1bc1c45a5bb24ad60482

Մալթայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային գինը, ըստ անգլիացի մասնագետների հաշվարկի, կազմում է 3.212.000 եվրո:

Դա համարյա 4 անգամ քիչ է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային ինքնարժեքից` 12 մլն եվրո:

Մալթացիների ամենաարժեքավոր ֆուտբոլիստը Կիպրոսի «Օմոնիայի» հարձակվող Անդրե Շեմբրին է` 800 հազար եվրո: Իսկ ահա այդ երկրի հավաքականի լավագույն ռմբարկուին` Մայքլ Միֆսուդին, կարելի է ձեռք բերել 200 հազարով:

Հայաստանի հավաքականում Հենրիխ Մխիթարյանից հետո գալիս է հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում տրանսֆերային գինը կազմում է 3.200.000 եվրո: Մեր թիմի երրորդ «միլիոնանոց» խաղացողը բրազիլացի Մարկոս Պիզելին է` 1.500.000:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին հենց Մալթայի հավաքականի հետ արտագնա խաղով կսկսի իր ելույթները ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 7-ին: