Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղավարները հայտնի են

Սպորտ
f75b8c0d47710e22e627a720493a27d0

Սեպտեմբերի 7-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թ առաջնության ընտրական փուլի Մալթա - Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ավստրիացի Ռենե Էյսները:

37-ամյա խաղավարը մրցավարությամբ զբաղվում է 2000 թվականից: Ավստրիայի առաջնության խաղերը սկսել է սպասարկել 2006-ից:

Ռենե Էյսները ՖԻՖԱ-ի մրցավար է 2010 թվականից: Մալթա - Հայաստան խաղը կլինի նրա անդրանիկ պաշտոնական հանդիպումը հավաքականների մակարդակով: Մինչ այդ նա սպասարկել է միայն ընկերական մրցախաղեր:

Ռենե Էյսներին օգնելու են նրա հայրենակիցներ Կլաուս Շտրասերը, Ռիչարդ Հեբլերը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Գերհարդ Գրոբելնիկը: