Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը 8-րդն է իր խմբում

Սպորտ
4f3ef88068d9c30c5b76c1691eb0c1c5

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2012 թ օլիմպիական խաղերի որակավորման փուլում 8-րդ տեղը գրավեց բազմամատի անհատական մրցումներում:

Ազատ վարժություններում մեր մարզիկը ավարտեց 18-րդ հորիզոնականում, նժույգաթափի վրա ճանաչվեց 10-րդը, օղակների վրա` 19-րդը, հենացատկերում` 21-րդը, զուգափայտերի վրա` 14-րդը, պտտաձողի վրա` 19-րդը:

Այդպիսով, մեր մարմնամարզիկը տեղ կզբաղեցնի լավագույն 24-ի մեջ եւ կշարունակի պայքարը եզրափակիչ մրցաշարում: