A
A
Հովհաննես Դավթյանը երրորդ հաղթանակը տոնեց
60 կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը երրորդ հաղթանակը տարավ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում:
1/8 եզրափակիչ մարտում նա հաղթեց ղազախստանցի Երկեբուլան Կոսաեւին: Քառորդ եզրափակիչում Հովհաննես Դավթյանի մրցակիցը կլինի իտալացի Էլիո Վերդեն: