A
A
Հովհաննես Դավթյանը հաղթեց ադրբեջանցի ձյուդոյիստին
Հայաստանի 60 կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը շարունակում է հաղթարշավը Լոնդոնում մեկնարկած 30-րդ ամառային օլիմպիական խաղերում:
Ձյուդոյի մրցումների 1/16 եզրափակիչում մեր մարզիկը պայքարից դուրս բերեց ադրբեջանցի Իլգար Մուսխիեւին:
Հաջորդ փուլում Հովհաննես Դավթյանը կհանդիպի Սերջիո Պեսոա (Կանադա) - Երկեբուլան Կոսաեւ (Ղազախստան) զույգի հաղթողի հետ: