Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթական մեկնարկ

Սպորտ
132b1f2c9bfd5e05c1adc5c26e2c306e

Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հաջող է մեկնարկել հունական Կավալա քաղաքում անցկացվող մրցաշարում:

Առաջին տուրում մեր շախմատիստը սպիտակներով հաղթեց հույն Խարալամբոս Ցակիրիկիսին, իսկ երկրորդում սեւերով պարտության մատնեց հնդիկ Կորե Ակշայրաջին: Երկու տուրից հետո մեր շախմատիստը 2 միավորով բաժանում է 1-11-րդ տեղը:

Երրորդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կմրցի խորվաթ գրոսմայստեր Ալոյզիյե Յանկովիչի հետ, որը նույնպես 2 հաղթանակ է տարել մրցաշարում: