Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մելքումյանը շրջանցեց Մովսեսյանին

Սպորտ
0b8d41b3568161651a8a5b4572d1b06e

Շվեյցարական Բիլ քաղաքում անցկացվող շախմատի «Մաստեր» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները առայժմ հետապնդողների թվում են գտնվում:

Չորորդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց չինացի Յան Վենի հետ: Նա վաստակեց 3 միավոր եւ 4-րդ տեղից նահանջեց 7-րդ հորիզոնական:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը այդ տուրում սպիտակներով պարտության մատնեց հոլանդացի Բենժամին Բոկին: Մեր շախմատիստը 3,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է խորվաթ Իվան Սարիչը, որը 4 հնարավորից ունի նույնքան միավոր:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կմրցի իսրայելցի Բորիս Ավրուխի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սեւերով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: