Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` «Գանձասար» - «Սերվետ»

Սպորտ
b56121ea027e2fd9e6a1417cdf129f2b

Կապանի «Գանձասարը» այսօր Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում ուժերը կչափի շվեյցարական «Սերվետի» հետ:

Մեր թիմի մրցակիցը Երեւան է ժամանել 16 ֆուտբոլիստով: Նրանցից 12-ը մասնակցել են առաջին հանդիպմանը:

«Սերվետի» գլխավոր մարզիչ Ժոաո Ալվեշը դա բացատրել է նրանով, որ ֆուտբոլիստների մի մասը վնասվածքներ ունեն, իսկ մի քանիսին դեռ չեն հասցրել հայտավորել Եվրոպայի լիգայում:

«Մեր միակ խնդիրը կապված է պաշտպան Քրիստոֆեր Մֆուիի հետ: Նա վերջին մարզման ժամանակ կրկին ցավեր է զգացել ոտքի մկանում: Եթե Մֆուիին չկարողանա մասնակցել հանդիպմանը, ապա ստիպված կլինենք վերաձեւել պաշտպանության գիծը: Չնայած ստեղծված խնդիրներին, մենք գիտենք, թե ինչպես է հարկավոր խաղալ» - ասել է պորտուգալացի մասնագետը:

«Գանձասարը» խաղին նախապատրաստվել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի հիմնական կազմից միայն պաշտպան Գեորգի Կրասովսկին թեթեւակի վնասվածք ունի, սակայն նա արագ տեմպերով վերականգնվում է:

«Սերվետի» արգելքը հաղթահարելու համար «Գանձասարը» պետք է հաղթի 2:0 եւ ավելի խոշոր հաշվով: Առաջին դեպքում հաջորդ փուլ կմտնի 11 մ հարվածաշարի հաղթողը, իսկ երկրորդի ժամանակ` մեր թիմը:

«Գանձասար» - «Սերվետ» հանդիպման ֆավորիտ է համարվում շվեյցարական թիմը, որի հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1,66 գործակիցով: Կապանցիների հաղթանակը հավասար է 4,33 գործակից: