A
A
«Յուրան դարձել է թիմի իսկական առաջատարը»
Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի մասնակից «Կրասնոդար» թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշել է, որ հարձակման գծում լիովին արդարացված է Յուրա Մովսիսյանի վրա հենվելու գաղափարը:
«Յուրայի բարձր խաղամակարդակը իմ մոտ կասկած չի առաջացնում: Մեկուկես տարվա մեջ նա դարձել է թիմի իսկական առաջատարը: Ճիշտ է, Յուրան դեռ ապացուցելու շատ բաներ ունի, բայց հուսով եմ, որ նա կշարունակի իր առաջընթացը եւ ավելի շատ գոլեր կխփի: Հենց դա է նրա հիմնական աշխատանքը «Կրասնոդարում» - ասել է սերբ մասնագետը:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 1-ին տուրում «Կրասնոդարը» երկրի Սուպերգավաթակիր «Ռուբինին» հաղթել է հենց Յուրա Մովսիսյանի խփած երկու գոլերի օգնությամբ` 2:1: Մեր խաղացողը ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: