«Փյունիկը» 26 ֆուտբոլիստ է հայտավորել
Ֆուտբոլի Հայաստանի 2011 թ. փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» 26 ֆուտբոլիստ է հայտավորել Եվրոպայի լիգայի 2012-13 թթ մրցաշարում` 3 դարպասապահ, 7 պաշտպան, 11 կիսապաշտպան եւ 5 հարձակվող:
Նրանց թվում են նաեւ պաշտպան Արթուր Եդիգարյանն ու կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, որոնք վերջերս փորձաշրջան անցան Դոնեցկի «Մետալուրգում»: Ի դեպ, հայտավորված 26 ֆուտբոլիստներից միայն չորսն են 20 տարեկանից բարձր:
Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի լիգայում հայտավորել է 2 դարպասապահ, 6 պաշտպան, 11 կիսապաշտպան եւ 3 հարձակվող, այդ թվում` 4 լեգեոնական:
Կապանի «Գանձասարի» կազմում ընդգրկվել են 22 ֆուտբոլիստ` 3 դարպասապահ, 4 պաշտպան, 9 կիսապաշտպան եւ 6 հարձակվող: Հայտավորվածների թվում են նաեւ թիմի նորեկներ հոլանդացի Ռեջիլիո Զեեդորֆը, կոտդիվուարցի Դումբիան եւ Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կրասովսկին:
Հիշեցնենք, որ առաջին խաղերը կայանալու են հուլիսի 5-ին: Այդ օրը «Փյունիկը» կընդունի Չեռնոգորիայի «Զետային», «Շիրակը» կհյուրընկալվի Չեռնոգորիայի «Ռուդարին», իսկ «Գանձասարը» արտագնա խաղում կհանդիպի Ֆարերյան կղզիների «Ստրեյմուրի» հետ: