A
A
Գոլեր մայրիկի համար
Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ խաղում գերմանացիների դարպասը խփած երկու գոլերը նվիրել է մորը:
«Երբ ինձ փոխարինեցին, ես մոտեցա մայրիկիս եւ ասացի, որ այդ գոլերը իրեն եմ նվիրում: Իմ մայրը այնքան էլ երիտասարդ չէ եւ մեծ դժվարությամբ է հասել այստեղ: Ես շատ եմ սպասել այս պահին: Հայրս ներկա կլինի Կիեւում կայանալիք եզրափակիչի խաղին: Հուսով եմ, որ այդ օրը 4 գոլ խփեմ նրա համար» - խաղից հետո խոստովանել է 22-ամյա ֆուտբոլիստը:
Մարիո Բալոտելիի ծնողները Գանայից են, սակայն երկու տարեկան հասակում նրան որդեգրել է ներկայիս իտալական ընտանիքը: