Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ Իսպանիա – Իտալիա եզրափակիչ

Սպորտ
84608e0113e6a2bf12d3447a6ba46de5

Հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի 2012 թվականի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները:

Դա հայտնի դարձավ երեք Վարշավայում կայացած Գերմանիա - Իտալիա կիսաեզրափակիչ խաղից հետո: Իտալացիները ի հաշիվ Մարիո Բալոտելիի խփած երկու գոլերի առավելության հասան ուժեղ ախոյանի նկատմամբ` 2:1, որը մինչ այդ հաղթանակներ էր տարել նախորդ 4 հանդիպումներում:

Հարկ է նշել, որ Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները արդեն հանդիպել են այս առաջնությունում: Խմբային փուլի առաջին տուրում կողմերը խաղաղությամբ են բաժանվել իրարից` 1:1:

Ի դեպ, Իսպանիան ու Իտալիան առաջին անգամ կհանդիպեն եզրափակիչում, չնայած երկուսն էլ արդեն եղել են աշխարհամասի չեմպիոն եւ փոխչեմպիոն: Իտալացիները վերջին անգամ Եվրոպայում լավագույն են դարձել 44 տարի առաջ, իսկ իսպանացիները նախորդ, 2008 թ առաջնության ժամանակ: