«Նատալի Ֆարմը» տուգանվեց (տեսանյութ)
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամի չափով՝ գերիշխող դիրքը չարաշահելու համար։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բողոքը ստացել է նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանինց և Ստեփան Սաֆարյանից, ովքեր նշել էին, որ «Նատալի Ֆարմի» կողմից գերիշխող դիքրի չարաշահման և ոլորտում հակամրցակցային դաշտ ստեղծելու պատճառով «ՍԶՆԻ » ընկերության համար շուկա մուտք գործելու խոչընդոտներ են ստեղծվել։
Բողոքի հիման վրա հանձնաժողովի կողմից 134 բուժհաստատություններում անցկացրած մի շարք ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ Հայաստանի մի շարք բուժհաստատություններում մրցույթները ձևական բնույթ են կրել, իսկ երբեմն ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարվել։
Քանի որ «Նատալի Ֆարմը» դեղերի ներկրման և իրացման ոլորտում ամենախոշոր ընկերությունն է, հանձնաժողովը որոշեց տնուգանել միայն այս ընկերությանը։
«Հանձնաժողովը որոշեց «Նատալի Ֆարմ» ընկերությանը պատասխանատվության ենթարկել և տուգանել ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար 50 միլիոն դրամի չափով, միևնույն ժամանակ պարտադրել «Նատալի Ֆարմին» այլևս չիրականացնել նման գործողություն»,- ասաց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Հանձնաժողովը որոշեց նաև 9 տնտեսվարողների և շուրջ 30 բուժհաստատությունների գործողությունները ճանաչել հակամրցակցային։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր այս տնտեսվարողները, բացառությամբ «Նատալի Ֆարմ» ընկերության, հիմնականում փոքր ընկերություններ են հանձնաժողովը որոշեց նրանց այս անգամ խիստ նախազգուշացում տալ։