A
A
Փրկարարները հայտնաբերել են Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացուն
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 14-ին, ժամը 19։28-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի տարածքում քաղաքացին մոլորվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և տեղափոխել բնակության վայր։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, 2 ոստիկան և Զարիշատ բնակավայրից 5 համագյուղացի։