Բացել լրահոսը Փակել լրահոսը
697792934_990304333452915_5072487757530377955_n
A A
Պաշտոնական

Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են․

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:
 
Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։