Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին մեդալը Հայաստանի համար

Սպորտ
5fd4d3d9a46ddd9478af8034277552fe

Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստուհի Ժաննա Ստանկեւիչը հաջող սկսեց ելույթները Զվենիգորոդում մեկնարկած ձյուդոյի Մոսկվայի Մեծ սաղավարտի մրցաշարում:

57 կգ քաշային կարգում մեր մարզուհին քառորդ եզրափակիչում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Կոստենկոյին՝ նվազագույնը բրոնզե մեդալ ապահովեց իր համար: Այդպիսով, նա դարձավ Հայաստանի առաջին ձյուդոյիստուհին, ում հաջողվեց մեդալ նվաճել միջազգային մրցաշարում:

Եզրափակիչ մտնելու համար Ժաննա Ստանկեւիչը կմրցի Սերբիայի ձյուդոյիստուհի Իովանա Ռոգիչի հետ: