A
A
Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ տեղը
Հայաստանի երեք մարմնամարզիկները կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Ֆրանսիական Մոնպելիեյում ընթացող աշխարհամասի 30-րդ առաջնությունում Հարություն Մերդինյանը ուժերը կչաթի նժույգ թափի մրցաշարում: Իսկ ահա Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը ընդգրկվել են հենացատկի եւ օղակների մրցումների պահեստայինների թվում:
Ի դեպ, Հայաստանի հավաքականը թիմային մրցաշարում 32 երկրների պայքարում զբաղեցրեց 11-րդ տեղը, ինչը վատ արդյունք չէ: Մեր երիտասարդական ընտրանին ճանաչվել է 20-րդը:
Անհատական մրցումներում բոլորից հաջող հանդես եկավ Լոնդոնի խաղերի մասնակից Արթուր Դավթյանը, որը բազմամարտում զբաղեցրեց 5-րդ պատվավոր տեղը: