Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթական վերջաբան

Սպորտ
99520699c145ffc072e9e9340222e34f

Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի վերջին, 3-րդ օրը, մեր երկու պատվիրակները գերազանց հանդես եկան:

Ազատ ոճային ըմբիշներ, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ գերծանր քաշային Յուրի Պատրիկեևը, հաղթահարեցին նախնական փուլերը եւ մտան եզրափակիչ: Այդպիսով, նրանք օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին:

Հավելենք, որ մեր ռուս հսկան 1/4 եզրափակիչում հաղթեց օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Խասան Բարոեւին, իսկ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում պայքարից դուրս բերեց ադրբեջանցի ըմբիշին:

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային հաջորդ մրցաշարը տեղի կունենա Չինաստանում: