Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի թենիսիստները հաղթեցին

Սպորտ
529ef50f5674706851026502364efc48

Գերմանական Դորտմունդում մեկնարկել է սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունը:

Հայաստանի կանանց հավաքականը ընդգրկվել է 3-րդ դիվիզիոնի K խմբում: Առաջին տուրում մեր թենիսիստուհիները պարտվեցին Իռլանդիային՝ 0:3, իսկ երկրորդում նույն հաշվով զիջեցին Կանադային:

Այսօր Հայաստանը կհանդիպի Մոնղոլիայի հավաքականի հետ: Մարտի 27-ին մեր թիմը ուժերը կչափի Իրանի հետ, իսկ խմբային մրցաշարը կավարտի մարտի 28-ին Մեքսիկայի հետ կայանալիք հանդիպումով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ընդգրկվել է 4-րդ դիվիզիոնի N խմբում: Առաջին խաղում փոքր ռակետի մեր վարպետները 3:0 հաշվով հաղթեցին Նիկարագուային: Այսօր մերոնց մրցակիցը կլինի Ղազախստանի հավաքականը, որն առաջին խաղում պարտության է մատնել Ադրբեջանին՝ 3:0:

Մարտի 27-ին Հայաստանը նախ կհանդիպի Նոր Զելանդիայի, ապա Եմենի հավաքականի հետ: Խմբային մրցաշարի վերջին խաղում, որը տեղի կունենա մարտի 28-ին, մեր թիմը ուժերը կչափի Ադրբեջանի հետ: