Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք հետապնդում են առաջատարներին

Սպորտ
fe107f1da8ea695b7f37b224faf4046a

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

Վեց տուրից հետո աղյուսակը գլխավորում է 10 շախմատիստ, որոնք վաստակել են 5-ական միավոր:

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Վլադիմիր Հակոբյանը առաջատարներից առայժմ ետ են մնում 0,5 միավորով:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Անդրեյ Ինտրատեսկուի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցն է Ռումինիայի ուժեղագույն շախմատիստ Վիկտոր Բոլոգանը, իսկ Վլադիմիր Հակոբյանինը՝ Էստոնիայի առաջատար գրոսմայստեր Կայդո Կուլաոտսը:

Վեց տուրից հետո 4-ական միավոր ունեն գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայաստանի այս տարվա չեմպիոնը սպիտակներով կմրցի Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Արթուր Գաբրիելյանի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով: