«Պատմական արժեքը դարձրին աղբ» (տեսանյութ)
«Հանրային կարծիքը մահացավ Սիլվա Կապուտիկյանի հետ մեկտեղ: Հանրային կարծիքն ասվածն այսօր կշիռ չունի: Խորհրդային տարիներին էլ հանրային կարծիքը միշտ չէ, որ հաշվի էր առնվում, բայց այսօր մտավորականների խոսքն ընդհանրապես անտեսված է ու այն կուլ է տվել բիզնես կոչվածը»,-ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նա մասնակցում էր Երևան քաղաքի պատմության թանգարանի 80-ամյա հոբելյանի առիթով հրավիրված գիտաժողովի ժամանակ։
Գիտաժողովին որոշ մտավորականներ, վկայակոչելով ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, իրենց գոհունակությունը հայտնեցին Հյուսիսային Պողոտայի վերափոխման կապակցությամբ: Այս վկայոկոչումները առաջացրել էին Աշոտ Մելքոնյանի վրդովմունքը։
«Օպերայի շենքը «կուչ» է եկել երկնաքերերի ֆոնին, ու նրանք դեռ Թամանյանի անունն են տալիս: Մեղք է: Կենտրոնում կարող էինք ստեղծել փոքրիկ ազգագրական Երևան ու օտարերկյա հյուրերին ներկայանալիք կունենայինք: Մինչդեռ պատմական արժեք ներկայացվող շենքերը տարհանվեցին որպես շինարարական աղբ ու սրա համար պետք է պատիժ կրեն բոլոր մեղավորները»,-ասաց նա։