Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայուհին բրոնզե մեդալ նվաճեց

Սպորտ
d46b148c3a3a5fb54813bb866d609d8e

Նոյեմբերի 1-ից 5-ը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ՝ Աննա Բադալյանը գրավել է երրորդ տեղը։

63 կգ քաշային մարզուհին էջմիածինցի է, սովորում է Մոսկվայում:

Աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը:

Մրցումները շարունակվում են:

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ «Ունիվերսալ մարտերը» /կրճատ՝ Ունիմարտ/ երիտասարդ մարզաձև է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում և արդեն անց են կացվում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր:
«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն` օդամղիչ ատրճանակից և ձեռնամարտ:
Գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա: