Բացել լրահոսը Փակել լրահոսը
5gVisual
A A
Պաշտոնական

Զեղծարարության նոր դեպքեր․ Evocabank-ից զգուշացնում են

Evocabank-ի հայտարարությունը․

Վերջին շրջանում նկատվում են զեղծարարության դեպքեր, երբ անհայտ անձինք, ներկայանալով որպես բջջային կապի օպերատոր, կապ են հաստատում Բանկի հաճախորդների հետ և ուղարկում հղումներ «կապի բարելավման» պատրվակով։

Նման հղումներով անցնելով հնարավոր է անգիտակցաբար տրամադրել հասանելիություն Ձեր բջջային հեռախոսին, ինչի արդյունքում զեղծարարները կարող են մուտք գործել Ձեր բանկային հավելվածներ, ձևակերպել վարկեր և ապօրինի եղանակով տնօրինել հաշիվներին առկա դրամական միջոցները։

Խնդրում ենք լինել զգոն

·         ոչ մի դեպքում չանցնել կասկածելի հղումներով,

·         չներբեռնել անծանոթ հավելվածներ,

·         նմանատիպ զանգերի դեպքում անմիջապես դադարեցնել խոսակցությունը և կապ հաստատել Բանկի հետ։

 Եթե նկատել եք կասկածելի գործողություններ կամ Ձեր քարտի տվյալները հասանելի են դարձել երրորդ անձանց, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ՝ 8444 կամ +37410605555 հեռախոսահամարներով։