Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Քաղաքականություն

Հայրիկյանը եւ իրանցիները տարբեր տեղերում հավաք են անցկացնելու

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ հունվարի 30-ին՝ ժամը 16.00-ից 17.00-ը, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաք անցկացնելու վերաբերյալ:

Պարույր Հայրիկյանը ցանկանում է Սահմանադրության վերաբերյալ վարչապետին գրված իր հանրագրի պատասխանները հրապարակային ստանալ:

Նա իրազեկման մեջ նշել է, որ մի քանի հարյուր, գուցե հազար քաղաքացիների հետ լինելու է կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց: Հնարավոր  է դրանից հետո գնան Գլխավոր դատախազություն եւ Արդարադատության նախարարություն՝ իրենց փոխանցված հանրագրերի արձագանքները ստանալու:

Մինչ այդ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ԻԻՀ քաղաքացի Սեյեդմասուդ Թահերիի իրազեկումը՝ հունվարի 24-ից մինչև փետրվարի 4-ը՝ ժամը 18.00-20.00 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմացի այգում (Բուդաղյան փողոց 1) հավաքներ անցկացնելու վերաբերյալ: