Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ
A A
Պաշտոնական

Ազատազրկված անձի կնոջ սպորտային կոշիկների միջից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը փորձելու է թմրամիջոց փոխանցել հիմնարկ։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել երկարատև տեսակցության եկած կնոջը։

Խուզարկության արդյունքում՝ կնոջ հագին եղած սպորտային կոշիկների միջից հայտնաբերվել է 10 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր՝

· 5,8 գր դեղնավուն զանգված,

· 6,2 գր բաց դարչնագույն, փոշենման զանգված,

· 6 գր մարիխուանային նմանվող զանգված,

· 5 գր սպիտակ, բյուրեղանման զանգված։

Կինը ձերբակալվել է «Սևան» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։