Բացել լրահոսը Փակել լրահոսը
հֆֆ
A A
Սպորտ Պաշտոնական

Մեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը: Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18։00-ին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 
 
Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։ Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում։ Նույնականացման գործընթացը կատարվում է ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում և տևում է մինչև 30 րոպե։ Գնումից հետո տոմսերը հասանելի կլինեն օգտատիրոջ անձնական հաշվին, սակայն QR կոդերը կակտիվացվեն միայն հանդիպման օրը։
 
Մեր աջակցությունն ազգային հավաքականի ուժն է: Եկեք միասին ոգևորենք տղաներին տարվա առաջին տնային խաղում. նրանք խաղում են հենց մեզ համար։