A
A
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց
Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շախմատի կանանց «Մեծ մրցանակի» 2-րդ փուլի երկրորդ տուրում ոչ-ոքի խաղաց չինուհի Տան Ժունգիի հետ:
Ինչպես առաջին պարտիայում, այս անգամ էլ մեր շախմատիստուհին վերջնախաղում զինվոր կորցրեց, սակայն փոխանակելով ծանր խաղաքարերը՝ կարողացավ հավասարեցնել դիրքը:
Երկու տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 0,5 միավոր եւ բաժանում է 9-11-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են չինուհիներ Հոու Յիֆանը եւ Ժաո Քսյուեն, ովքեր ունեն երկուական միավոր:
Վաղը կայանալիք 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կխաղա Եվրոպայի այս տարվա չեմպիոնուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ: