Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Աջակցիր «Ա1+»-ին
ԲԸՏՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 2025Թ.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Արձանագրվել է՝

617 իրավախախտման դեպք'

շինարարություն, արտադրություն - 221

հանքարդյունաբերություն - 37

առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 84

խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում - 226

անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18

սպասարկում և այլ - 31

Կիրառվել է ՝

399 վարչական տույժ

34,980,000դր․ տուգանք

Հաշվարկվել է՝

160,881,709դր․ շրջակա միջավայրին պատճառված վնաս

Կայացվել է՝

առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսավարող սուբյեկտի գործունեության/գործողության կասեցման մասին 15 որոշում։

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 22-ի ՀՀ կառավարության N 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում» ներառվել է շինարարության բնագավառում և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցման սարքավորումների կիրառման պարտադիր պահանջը, ինչը կկրճատի կամ կբացառի աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդ փոշու արտանետուﬓերը։