Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրվել է նոր նախագահ

Սպորտ
0eba5012c3eb85890c952fa7bec685e4

Երեւանում կայացած հրաձգության հանրապետական ֆեդերացիայի հաշվետու ընտրական համաժողովում կազմակերպության նախագահ, օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը հրաժարական է տվել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքէջը։

Համաժողովի մասնակիցները միաձայն ֆեդերացիայի նախագահ են ընտրվել միակ թեկնածու, գործարար Արթուր Հովհաննիսյանին: Վերջինս իր ելույթում նշել է, որ անծանոթ է այդ բնագավառին, սակայն պատրաստ է լուծել բոլոր, հատկապես ֆինանսական խնդիրները, եւ վերականգնել Հայաստանի հրաձգության բարի ավանդույթները:

Համաժողովի աշխատանքները ղեկավարել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: