A
A
Առաջինը Հովհաննես Հովհաննիսյանն է
Հայաստանի պատանի հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանը հաղթող է ճանաչվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում տեղի ունեցած «Դրուժբա» բազմօրյա հեծանվավազքում:
Եզրափակիչ 6-րդ փուլում մեր մարզիկը զբաղեցրել է 2-րդ տեղը` ետ մնալով լեհ հեծանվորդ Պավել Մադրակից, սակայն ընդհանուր հաշվարկով նա պահպանել է առաջատարի դեղին մարզաշապիկը եւ գրավել 1-ին տեղը:
Թիմային հաշվարկով լավագույն է ճանաչվել Լեհաստանի հավաքականը, իսկ մեր ընտրանին տեղ չի զբաղեցրել մրցանակային եռյակում: