Մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ կկիրառվի այլընտրանքային խափանման միջոց
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը մերժել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Այս մասին հայտնել է նրա պաշտպան Կարեն Գաբրիելյանը։
Պաշտպանի խոսքով՝ դատարանը որոշել է Գևորգյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց։
Նա նշել է, ՀՊՄՀ ռեկտորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Սրբուհի Գևորգյանը, համալսարանի մի պրոռեկտոր և մի խումբ այլ աշխատակիցներ։
Ըստ հաղորդագրության՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն և կաշառք ստանալու մեջ։
Սրբուհի Գևորգյանը Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտի 19-ից։