Հայաստանի իշխանությունները համար մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ Ազգային Կոնգրեսում Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ հայտարարություն են ընդունել։
ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ անկախության տոնի առթիվ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառումները ձևականություն են։ Նա հայտարարում է, որ գործող իշխանությունները համար մեկ սպառնալիքն են Հայաստանի անկախ պետականությանը։
Զուրաբյանը նշում է նաև, որ «Թրամփի երթուղին» և Եվրամիությանն անդամակցության հայտը մարտահրավերներ են՝ ընդգծելով, որ այդ ուղղությունները, իրենց գնահատմամբ, լիարժեք կազմակերպված ծրագրեր չեն։
Արամ Մանուկյանն էլ, շնորհավորելով Հայաստանի անկախության 35-ամյակը, հայտարարում է, որ ՀԱԿ-ը «SOS» է հնչեցնում՝ Հայաստանի պետականությունը պահպանելու համար։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համախմբել քաղաքական, քաղաքացիական ու հասարակական ուժերին և մտավորականներին՝ իշխանությունների ծրագրերին հակազդելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։