A
A
5 հայ բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում է
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում է Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը։ 1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ է տոնել Մարատ Միքայելյանը։ 75 կգ քաշային բռնցքամարտիկը մեծ առավելությամբ պարտության է մատնել հույն Ռադիոս Պանագյոտիսին։
Հայ մարզիկը մրցակցին նաև նոկդաունի է ենթարկել։ Հայ բռնցքամարտիկներից Եվրոպայի առաջնության 1/4 եզիափակչում են նաև Էլիդա Քոչարյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանն ու Դավիթ Չալոյանը։