Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերգեյ Լավրով
A A
Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերին նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին Անկախության տոնի առթիվ։

Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

«Հարգելի՛ Արարատ Սամվելի,

Ընդունեք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ իմ շնորհավորանքները։

Համոզված եմ, որ ռուս-հայկական համակողմանի համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին։

Ձեզ և ՀՀ ԱԳՆ ամբողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,-նշված է Սերգեյ Լավրովի ուղերձում։