A
A
Երևանում ավարտվել է ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի 9-րդ գումարման պատգամավորների ընտրությունների քվեարկությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
Դեսպանատանը գործող թիվ 8026 ընտրատեղամասը փակվել է։ Դեսպանատան փոխանցմամբ՝ քվեարկության գործընթացն անցկացվել է Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան։
Ընտրական հանձնաժողովի անդամներն անցել են քվեների վերջնական հաշվարկին։
ՌԴ Պետդումայի 9-րդ գումարման ընտրությունները Հայաստանում անցկացվել են սեպտեմբերի 20-ին։ Հայաստանի տարածքում քվեարկության համար գործում էր երկու ընտրատեղամաս՝ Երևանում և Գյումրիում։