Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվիրված էր Անդրանիկ Մարգարյանին

Սպորտ
461ee2717b4ac7f116010fb8cf8871d9

Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվող ֆուտբոլի մրցաշարի մարզային փուլի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում: Ֆուտբոլային առաջնությունն անցկացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կազմակերպությունների միջև՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին:

Մրցաշարի մարզային փուլի առաջին տեղի համար պայքարում էին Կոտայքի մարզի «Հրազդան» և Արմավիրի մարզի «Մեծամոր» թիմերը, որոնց մրցապայքարում 2:1 հաշվով առավելության է հասել «Մեծամորը»: Հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ֆուտբոլիստներին և մաղթել նորանոր հաղթանակներ:

Մարզային փուլում առաջին տեղը զբաղեցրած թիմը մրցաշարի եզրափակիչում կմրցի «Երեւանի գավաթ» մրցաշարում հաղթանակ տարած «Մալաթիա-Սեբաստիա» թիմի հետ։Այս մասին հայտնել է  Կառավարության մամլո ծառայությունը։