Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ա1+-ին ՓՈԽԱՐԻՆԵՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ...

Հասարակություն

37-րդ կապուղով թուրքերենն է հնչում ...

Ազգային հանձնաժողովի՝ Ա1+-ը եթերից զրկելու «հերոսական» որոշումից անմիջապես հետո ՀՀ Հեռուստատեսային ցանց ընկերությունը հրահանգ ստացավ ՝ անհապաղ անջատել Ա1+-ի հաղորդիչ կայանը:

Ապրիլի 3-ին 00 ժամին հաղորդակն անջատվեց: Սակայն եթերն անմիջապես լցվեց ... թուրքերենով: Թուրքական հեռուստաալիքի ազդանշանը հասավ Հայաստան:

Հայերենը լռեցվեց, ազատ մուտք ապահովվեց թուրքերենին: Ահա այսպիսի ազգանպաստ որոշում ընդունեց ԱԶԳԱՅԻՆ կոչվող հանձնաժողովը: