Բացել լրահոսը Փակել լրահոսը
649011249_1260501186188846_6862363779002164600_n
A A
Պաշտոնական

Կեղծ էջն օգտագործում է «Ներուժ» ծրագրի անունը․ ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն զգուշացնում է քաղաքացիներին սոցիալական ցանցերում տարածվող կեղծ էջի մասին, որը ներկայացվում է «Ներուժ զարգացման հիմնադրամ» կամ «neruzhfoundatio» անվամբ։
 
Նախարարության հաղորդմամբ՝ տվյալ էջը և դրա կողմից տարածվող հրապարակումները որևէ առնչություն չունեն նախարարության կողմից իրականացվող Ներուժ ծրագրի հետ։
 
Նշվում է, որ էջի հեղինակները նպատակային կերպով օգտագործում են ծրագրի անվանումը և նախարարության պաշտոնական միջոցառումների լուսանկարները՝ հանրության շրջանում վստահություն ձևավորելու և թյուր տպավորություն ստեղծելու համար։
 
Ըստ նախարարության՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ էջի անունից քաղաքացիներին առաջարկվում են տարբեր դասընթացներ, ինչպես նաև իրականացվում է գումարների հավաքագրում։ Պաշտոնապես հայտարարվում է, որ նման նախաձեռնությունները որևէ կապ չունեն նախարարության հետ։
 
Նախարարությունը նաև զգուշացնում է, որ նմանատիպ էջերը կարող են պարունակել կասկածելի հղումներ, որոնք կարող են վտանգել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը։
 
Գերատեսչությունը հորդորում է քաղաքացիներին լինել զգոն, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ անհայտ աղբյուրներին և հետևել միայն նախարարության պաշտոնական տեղեկատվական հարթակներին։