A
A
Շենգավիթում հայտնաբերվել է տղամարդու դի․ ՀՀ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 6-ին՝ ժամը 19․45-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանագահարած քաղաքացին հայտնել է, որ քաղաք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեում հայտնաբերվել է 61-ամյա Ռ․ Ա․-ի դին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։