A
A
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի կնքի մինչև «անվերապահ կապիտուլյացիա»
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ համաձայնություն չի լինելու, եթե Թեհրանը չընդունի «անվերապահ կապիտուլյացիա»։ Հայտարարությունը նա հրապարակել է իր Truth Social հարթակում։
Թրամփը նշել է, որ Իրանի հետ հնարավոր միակ լուծումն «անպայման հանձնվելն» է։ Նրա խոսքով՝ եթե Իրանն ընդունի պարտությունը և երկրում ձևավորվի «ընդունելի ղեկավարություն», ապա ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարող են աջակցել երկրի վերականգնմանն ու տնտեսական զարգացմանը։
Նա իր գրառման մեջ օգտագործել է նաև «Make Iran Great Again (MIGA)» արտահայտությունը, որը հիշեցնում է նրա հայտնի քաղաքական կարգախոսը՝ «Make America Great Again»։