Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՔԱՎ
A A
Քաղաքականություն

ՀՀ-ն ՌԴ-ից պետք է պահանջի իր քաղաքացու փոխանցումը․ ՀՔԱՎ

Հայաստանի Հանրապետությունը պետք է պահանջի Ռուսաստանի Դաշնությունում անարդար դատաքննությամբ ցմահ դատապարտված ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանի փոխանցումը ՀՀ-ին ։
 
Ռուսաստանի Դաշնության՝ Ռոստով-նա-Դոնու-ի քրեական դատարանը 2025 թվականի նոյեմբերի 27-ին կայացրել է դատավճիռ, որով ՀՀ Քաղաքացի Արթուր Կամոյի Տերչանյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։ 
Հայաստանի Հանրապետության  քաղաքացի, ազգությամբ հայ Արթուր Տերչանյանին առանց փաստական և իրավական հիմքի, ՌԴ-ում անարդարացիորեն մեղադրել են 2022 թ․ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթյունի գործով ահաբեկչական գործողություններ իրականացնելու, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր փոխադրելու, առաքելու կամ կրելու մեջ, այն դեպքում, երբ   Արթուր Տերչանյանի կողմից իրեն մեղսագրվող որևէ արարք չի կատարվել։ 
 
Իրավական և ժողովրդավարական պետության պարագայում հնարավոր կլիներ ապացուցել անձի անմեղությունը իրեն մեղսագրվող առանձնապես ծանր հանցագործության մեջ, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությանը անհրաժեշտ է եղել ոչ թե իրականությունը, այլ պարզապես մարդիկ, ովքեր իրենց առօրյա գործի բերումով առնչվել են Ղրիմի կամրջի պայթյունի դժբախտ պատահարին։  Այս անձանցից է նաև ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը, ով կատարելով բեռնափոխադրողի իր ամենօրյա աշխատանքը, 2022 թ․ հոկտեմբերին հայտնվել է իրադարձությունների  կենտրոնում և առանց ապացուցված փաստերի, միայն ենթադրությունների հիման վրա Ռուսաստանի Դաշնությունում ենթարկվել է ցմահ դատապարտման։ 
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ